Jump to content

Անդրեյ Խրժանովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Խրժանովսկի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1939(1939-11-30) (84 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունկինոռեժիսոր, ռեժիսոր, նկարիչ, մուլտիպլիկատոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
ԱշխատավայրՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Պարգևներ և
մրցանակներ
 Andrey Khrzhanovsky Վիքիպահեստում

Անդրեյ Յուրևիչ Խրժանովսկի (ռուս.՝ Андрей Юрьевич Хржановский, նոյեմբերի 30, 1939(1939-11-30), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս նկարիչ-մուլտիպլիկատոր, սցենարիստ, մանկավարժ։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2011)[1], ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1992)[2], Ռուսաստանի պետական մրցանակի երկակի դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Խրժանովսկին ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում[3]։ Հոր՝ նկարիչ և էստրադային արտիստ Յուրի Խրժանովսկու նախնիները եղել են աքսորված լեհեր։ Հորական պապը՝ Բորիս Ֆելիքսովիչ Խրժանովսկին, եղել է Իվան Սիտինի գրախանութի տնօրենն Իրկուտսկում, իսկ խորհրդային տարիներին՝ «Академкнига» հրատարակչության տնօրենը Մոսկվայում։ Մայրը եղել է Վերա Միխայլովնան (օրիորդական ազգանունը՝ Բեռլինսկայա), քեռին՝ խորհրդային դիրիժոր և դաշնակահար Պավել Բեռլինսկին, քեռու որդին՝ թավջութակահար և Բորոդինի անվան քառյակի հիմնադիր Վալենտին Բեռլինսկին[4][5]։

Ծնողները ծանոթացել են Իրկուտսկում, հեղափոխությունից հետո տեղափոխվել են Լենինգրադ՝ Վերա Միխայլովնայի եղբայրների մոտ։ Այնտեղ հայրը, որը հանդես էր գալիս դիվերտիսմենտի ժանրում, մտերմացել էր դերասան Էրաստ Գարինի ու նրա կնոջ՝ Խեսյա Լոկշինայի հետ, որոնք Մոսկվա տեղափոխվելուց հետո ամեն ինչ արել են, որ Խրժանովսկիների ընտանիքը հետևի իրենց։ Վերջիններս բնակվել են Մանսուրովսկի նրբանցքում, որտեղ էլ մեկ տարի անց ծնվել է նրանց որդին՝ Արդրեյը[4]։

1962 թվականին Անդրեյ Խրժանովսկին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը (Լև Կուլեշովի ու Ալեքսանդրա Խոխլովայի արվեստանոց)։ Ըստ Խրժանովսկու խոսքերի՝ «Սոյուզմուլտֆիլմ» գնացել պատահաբար. ռեժիսորական ֆակուլտետի շրջանավարտների մեծ թվի պատճառով առանց երկար տարիներ հերթին սպասելու դիպլոմային ֆիլմ նկարահանելու միակ հնարավորությունը եղել է նկարահանում ոչ խաղարկային ֆիլմերի ստուդիայում[6]։ Սակայն «Ապրում էր Կոզյավինը» (ռուս.՝ «Жил-был Козявин», 1966) մուլտֆիլմը չեն ցանկացել թույլատրել պաշտպանության սյուրռեալիզմի կասկածանքով այնքան ժամանակ, մինչև ամբիոնի վարիչ Սերգեյ Գերասիմովը այն չի բնորոշել որպես «մեր, սոցիալիտական սյուրռեալիզմ»[4]։

Իր հաջորդ մուլտֆիլմը՝ «Ապակե հարմոն» (ռուս.՝ «Стеклянная гармоника», 1968), Խրժանովսկին նկարագրել է որպես «հաջորդ օրվա պատմություն... մեր հոգիների վրա փողի իշխանության, մշակույթի մասին, որով բերան են փակում»[4]։ Ֆիլմի հանձնումը ղեկավարությանը եղել է խորհրդային զորքերի Պրահա մտնելու օրը։ Արդյունքում մուլտֆիլմի թողարկումը հետաձգվել է, իսկ ռեժիսորը հաջորդ օրն ստացել է ծանուցագիր, զորակոչվել բանակ և ուղարկվել նավատորմ ռեակտիվ սարքավորումների մարտկոցի դասակի հրամանատարի կոչումով։ Խրժանովսկին որոշել է «աշխարհ տեսնել» ու տեղափոխվել է հետևակային վաշտ, որը գնում էր մարտական գործողությունների շրջան, որտեղ ծառայել է երկու տարի։ վերակառուցման ընթացքում, երբ դարակներում մնացած ֆիլմերի ցուցադրությունը դարձել է Կինեմատոգրաֆիստների միության նոր ղեկավարության ծրագրային կետերից մեկը, պարզվել է, որ «Հարմոնի» տպաքանակի համար ժապավենը չի բավականացրել, և նրա թողարկումը նորից հետաձգվել է[4]։

Իր աշխատանքների շարքում Անդրեյ Խրժանովսկին առանձնացնում է հատկապես «պուշկինիանան»՝ Ալեքսանդր Պուշկին ստեղծագործության մոտիվներով ստեղծված «Առակների աշխարհում» (ռուս.՝ «В мире басен»1973) և «Հրաշալի օր» (ռուս.՝ «День чудесный», 1975) մուլտֆիլմերը, ինչպես նաև «Ես ձեզ մոտ եմ թռչում հիշողությամբ» (ռուս.՝ «Я к вам лечу воспоминаньем…», 1977), «Եվ ձեզ հետ եմ նորից ես» (ռուս.՝ «И с вами снова я…», 1980), «Աշուն» (ռուս.՝ «Осень», 1982) կենսագրական եռերգությունը բանաստեղծի նկարների ու սևագրերի հիման վրա, որոնք 1987 թվականին միավորվել են մեկ լիամետրաժ ֆիլմում՝ «Սիրելի ժամանակը» (ռուս.՝ «Любимое мое время»)[6]։

Դրանից բացի, Խրժանովսկին ֆիլմեր է ստեղծել Սերգեյ Բարխինի («Ալեհեր մուրուքով առյուծը» (ռուս.՝ «Лев с седой бородой»), 1995), Ֆեդերիկո Ֆելինիի («Երկար ճանապարհորդություն» (ռուս.՝ «Долгое путешествие»), 1997), Իոսիֆ Բրոդսկու («Մեկուկես կատու» (ռուս.՝ «Полтора кота»), 2002) նկարներով։ Հետագայում մտահղացումը զարգացվել է «Մեկուկես սենյակ, կամ Սենտիմենտալ ճանապարհորդություն դեպի հայրենիք» (ռուս.՝ «Полторы комнаты, или Сентиментальное путешествие на родину», 2009) լիամետրաժ ֆիլմում։ Բելեր չորս ֆիլմերն արժանացել են «Նիկա» կինոմրցանակի, ինչպես նաև միջազգային տարբեր մրցանակների[7]։

1988 թվականից մինչև 1990 թվականը Խրժանովսկին գլխավորել է «Սոյուզմուլտֆիլմին» առընթեր «Поиск» ստեղծագործական միությունը, եղել ստուդիայի գեղխորհրդի անդամ։

1982 թվականին սկսել է դասավանդել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, դարձել է անիմացիոն կինոյի ռեժիսուրայի ամբիոնի վարիչ։ 1993 թվականին Էդուարդ Նազարովի, Յուրի Նորշտեյնի և Ֆեոդոր Խիտրուկի հետ միասին կազմակերպել է «ШАР» դպրոց-ստուդիան մուլտֆիլմերի արտադրության և պրոֆեսիոնալ անիմատորների ուսուցման համար, որտեղ դարձել է գեղարվեստական ղեկավար, Հիմնադիրների խորհրդի նախագահ և դասավանդում է ռեժիսուրա[8]։

Անդրեյ Խրժանովսկու որդին է կինոռեժիսոր Իլյա Խրժանովսկին։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ապրում էր Կոզյավինը» (ռուս.՝ «Жил-был Козявин», 1966) – բեմադրող ռեժիսոր
  • «Ապակե հարմոն» (ռուս.՝ «Стеклянная гармоника», 1968) – բեմադրող ռեժիսոր
  • «Գեղադիտակ-71։ Պահարան» (ռուս.՝ «Калейдоскоп-71: Шкаф», 1971) – ռեժիսոր
  • «Թիթեռը» (ռուս.՝ «Бабочка», 1972) – ռեժիսոր
  • «Առակների աշխարհում» (ռուս.՝ «В мире басен», 1973) – ռեժիսոր, սցենարիստ
  • «Հրաշալի օր» (ռուս.՝ «День чудесный», 1975) – ռեժիսոր, սցենարիստ
  • «Տունը, որ կառուցել է Ջեքը» (ռուս.՝ «Дом, который построил Джек», 1976) – ռեժիսոր, սցենարիստ
  • «Ես ձեզ մոտ եմ թռչում հիշողությամբ» (ռուս.՝ «Я к вам лечу воспоминаньем…», 1977) – ռեժիսոր, սցենարիստ
  • «Հրաշքներ մաղում» (ռուս.՝ «Чудеса в решете», 1978) – ռեժիսոր, սցենարիստ
  • «Ձեզ հետ նորից ես եմ...» (ռուս.՝ «И с вами снова я…», 1980) – ռեժիսոր
  • «Հրաշքներ» (ռուս.՝ «Чудеса», 1980) – սցենարիստ
  • «Աշուն» (ռուս.՝ «Осень», 1982) – ռեժիսոր
  • «Քեզ սիրող ընկեր» (ռուս.՝ «Твой любящий друг», 1984) – սցենարիստ
  • «Հազարան բլբուլ» (ռուս.՝ «Жар-птица», 1984) – սցենարիստ
  • «Թագավորական բուտերբրոդ» (ռուս.՝ «Королевский бутерброд», 1985) – ռեժիսոր
  • «Իմ սիրած ժամանակը» (ռուս.՝ «Любимое мое время», 1987) – ռեժիսոր, սցենարիստ
  • «Գեղեցիկ արվեստների դպրոց։ Բնապատկեր գիհով» (ռուս.՝ «Школа изящных искусств. Пейзаж с можжевельником», 1987) – ռեժիսոր, սցենարիստ
  • «Կելե» (ռուս.՝ «Келе», 1988) – գեղարվեստական ղեկավար
  • «Գեղեցիկ արվեստների դպրոց։ Վերադարձ» (ռուս.՝ «Школа изящных искусств. Возвращение», 1990) – ռեժիսոր, սցենարիստ
  • «Գեղեցիկ արվեստների դպրոց» (ռուս.՝ «Школа изящных искусств», 1990) – ռեժիսոր, սցենարիստ
  • «Ալեհեր մորուքով առյուծը» (ռուս.՝ «Лев с седой бородой», 1995) – ռեժիսոր, պրոդյուսեր
  • «Երկար ճանապարհորդություն» (ռուս.՝ «Долгое путешествие», 1997) – ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
  • «Եկավ աշուն» (ռուս.՝ «Наступила осень», 1999) – պրոդյուսեր
  • «Մեկուկես կատու» (ռուս.՝ «Полтора кота», 2002) – ռեժիսոր, սցենարիստ
  • «Շունը, գեներալն ու թռչունները» (ռուս.՝ «Собака, генерал и птицы», 2003) – գեղարվեստական ղեկավար
  • «Մեկուկես սենյակ, կամ Սենտիմենտալ ճանապարհորդություն դեպի հայրենիք» (ռուս.՝ «Полторы комнаты, или Сентиментальное путешествие на родину», 2009) – պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՌՍՖՍՀ Ն. Կրուպսկայայի անվան պետական մրցանակ (1986) – «Ես ձեզ մոտ եմ թռչում հիշողությամբ» (ռուս.՝ «Я к вам лечу воспоминаньем…», 1977), «Եվ ձեզ հետ եմ նորից ես» (ռուս.՝ «И с вами снова я…», 1980), «Աշուն» (ռուս.՝ «Осень», 1982) եռերգության համար,
  • Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (1998),
  • 1973 – Խիխոնում կայացած երեխաների և պատանիների համար նախատեսված ֆիլմերի XI միջազգային փառատոնի մրցանակ (Իսպանիա), «Թիթեռը»,
  • 1977 – Վավերագրական ու կարճամետրաժ ֆիլմերի XXIII միջազգային փառատոն Օբերհաուզենում (ԳՖՀ), «Տունը, որ կառուցել է Ջեկը»,
  • 1995 թվականից – Վիբորգի «Պատուհան դեպի Եվրոպա», Սանկտ Պետերբուրգի «Ուղերձ մարդուն», Տարուսայի, Հիերոսիմայի, Լոս Անջելեսի փառատոնների մրցանակներ, «Նիկա» մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար, «Ալեհեր մորուքով առյուծը» (ռուս.՝ «Лев с седой бородой»)[3],
  • 2003 – Կրակովի կինոփառատոնի մրցանակ (Լեհաստան), «Մեկուկես կատու»,
  • 2003 – «Նիկա» կինոմրցանակ, «Մեկուկես կատու»,
  • 2009 – Ռուսաստանի կինոգետների ու կինոքննադատների միության Միրոն Չերնենկոյի անվան մրցանակ բազմամյա մասնագիտական ձեռքբերումների և «Մեկուկես սենյակ, կամ Սենտիմենտալ ճանապարհորդություն դեպի հայրենիք» ֆիլմում կինեմատոգրաֆիայի երեք տեսակների հաջող սինթեզի համար,
  • 2010 – «Նիկա» կինոմրցանակ, «Մեկուկես սենյակ, կամ Սենտիմենտալ ճանապարհորդություն դեպի հայրենիք»,
  • 2017 – «Իկար» մրցանակ «Վարպետ» անվանակարգում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Указ Президента РФ от 21.03.2011 № 336 «О присвоении почётного звания „Народный артист Российской Федерации“» Արխիվացված 2013-04-24 Wayback Machine
  2. Указ Президента Российской Федерации от 8 января 1992 года № 249-н «О присвоении почетного звания „Заслуженный деятель искусств РСФСР” работникам кино»
  3. 3,0 3,1 КиноПерсона на портале Культура
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Линия жизни. Андрей Хржановский». Телеканал «Культура». 2006. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. Андрей Хржановский (1999). ««Бывают странные сближения...»». Киноведческие записки.
  6. 6,0 6,1 Александра Василькова Наши мультфильмы / сост. Ирина Марголина, Наталья Лозинская. — М.: Интеррос, 2006. — С. 162—167. — 349 с. — ISBN 5-91105-007-2
  7. Капков С. В. {{{заглавие}}}. — М.: Алгоритм, 2006. — С. 694—695. — 838 с. — ISBN 5-9265-0319-4
  8. «Андрей Хржановский, педагог по Режиссуре». Официальный сайт школы-студии «ШАР».

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Асенин С.В. Пути советской мультипликации «Мир мультфильма» 3d-master.org
  • Хржановский А.«Верность избранному пути» — статья в книге-сборнике: Асенин С. Мудрость вымысла. Мастера мультипликации о себе и своём искусстве. М. Искусство, 1983, 207с., Тираж 25 000 экз.
  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 694-695. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
  • Лариса Малюкова Андрей Хржановский. «ШАР». «Мастер-фильм». «Губерния». // Сверхкино. Современная российская анимация. — СПб.: Умная Маша, 2013. — С. 106-121. — 368 с. — (Ассоциация анимационного кино). — ISBN 978-5-9904193-1-5

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Խրժանովսկի» հոդվածին։